.2024 թվականի հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ։ Էլեկտրոնային տեխնոլոգիաներով ընտրություններ անցկացնելը չի նշանակում, որ դրանք հեռավար կերպով են ընթանալու, ընտրողը պետք է ներկայանա ընտրատեղամաս։ Վրաստանում ներդրված էլեկտրոնային քվեարկության համակարգը ենթադրում է քվեարկության օրը ընտրատեղամասում ընտրողների նույնականացում, քվեարկության, հաշվարկի և ամփոփման գործընթացում էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառում։ Նշենք, որ քվեարկության գաղտնիությունը պահպանվում է քվեարկության գործընթացի բոլոր փուլերում։
Հուլիսի 9-ին Նինոծմինդայի տեղական «Փարվանա TV» հեռուստաընկերությունը եթեր հեռարձակեց սյուժե, որտեղ Նինոծմինդայի շրջանային հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանը խոսում է ընտրական գործընթացում տեխնոլոգիաների կիրառման մասին։ Նրա հայտարարությունը, որը տեղ է գտել սյուժեում, ընտրողի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծել, որ ընտրողի քվեն գաղտնի չէ, և հենց քվեաթերթիկը դրվում է քվեատուփի մեջ, արտացոլվում է, թե ով ում օգտին է քվեարկել։ Սեյրան Կյուրեղյանի հայտարարության վերաբերյալ կապվել են «Փաստ-մետր»-ի շրջանային վերլուծաբանի հետ, խնդրել են ճշտել քվեարկության գաղտնիության մասին տեղեկությունը։
Նինոծմինդայի շրջանային հանձնաժողովի նախագահը տեղական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության մեջ (տեսանյութն այս պահին ջնջված է) ասում է. «Ինչ վերաբերում է փոփոխություններին, ապա 35 ընտրական տեղամասերից 19-ում ընտրությունները կանցկացվեն էլեկտրոնային եղանակով: Փոփոխությունները շատ են։ Էլեկտրոնային համակարգի դեպքում գործում են հատուկ սարքեր, իսկ քվեատուփերի դեպքում, երբ ընտրողը քվեաթերթիկը գցում է քվեատուփի մեջ, նշվում է, թե որ որ/ում քվեարկությունը ընտրական ո՞ր սուբյեկտի օգտին է արձանագրվել»: Նշված հայտարարությունը բնակչության կողմից ընկալվել է այնպես, կարծես թե հնարավոր է բացահայտել, թե որ ընտրողն է որ ընտրատարածքի օգտին քվեարկել։ Իրականում, էլեկտրոնային հվեատուփը հաստատում է քվեաթերթիկի ստացումը, գրանցում է քվեն, սակայն սարքը չունի նույնականացնող տվյալներ, թե ով է կոնկրետ ընտրողը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառման աուդիտ է անցկացվել ԱՄՆ-ում գրանցված և հավատարմագրված Pro V&V ընկերության կողմից։ Աուդիտի հաշվետվությունը հաստատում է, որ էլեկտրոնային քվեարկության գործընթացը մանրակրկիտ կանոնակարգված և կառուցված է, որպեսզի ընտրողի քվեն/ձայնը իրավականորեն կամ տեխնիկապես չբացահայտվի:
Քվեարկությունը գաղտնի է, և ոչ ոք չի կարողանա իմանալ, թե ում է ընտրել ընտրողը։ Քվեաթերթիկը ծածկված է առանձին շրջանակով, որը գրանցողը քվեաթերթիկի հետ միասին գրանցման ժամանակ տալիս է ընտրողին: Ընտրողը քվեաթերթիկը պետք է տեղադրի ձայների հաշվման էլեկտրոնային սարքում այնպես, որ գրությունները ներքևի մասում լինեն և պահպանվի գաղտնիությունը։
Էլեկտրոնային ձայների հաշվարկման սարքը միացված չէ ինտերնետին, ընտրողների նույնականացման սարքի և ձայների հաշվման էլեկտրոնային սարքի միջև կապ չկա, ինչը բացառում է արձանագրված քվեի և ընտրողի միջև որևէ կապը:
Անհնար է քվեաթերթիկը կապել կոնկրետ ընտրողի հետ։ Քվեաթերթիկի վրա տեղադրված QR ծածկագիրը պարունակում է միայն ընտրատարածքի և ընտրատեղամասի համարը: Քվեաթերթիկը համարակալված չէ և չի պարունակում թվային տեղեկատվություն, որը կարող է ընտրողին կապել իր քվեի հետ:
Հետևաբար, քվեարկության պահին, երբ ընտրողը քվեաթերթիկը դնում է քվեատուփի մեջ, մեքենան չի կարող նույնիսկ տեխնիկապես բացահայտել, թե ում քվեաթերթիկն է ստացել և հաստատել ու արձանագրել կապը կոնկրետ ընտրողի և իր ընտրության միջև։ Ավելին, նույնիսկ նման կապի տեսական հնարավորությունը բացառելու համար՝ մեքենան չի հիշում անգամ ժամանակը, հետևաբար բոլոր քվեաթերթիկները ստանալիս քվեաթերթիկի վրա նշում է նույն ամսաթիվը։
«Փաստ-մետր»-ի շրջանային վերլուծաբանը կապ հաստատեց Նինոծմինդայի շրջանային հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանի հետ։ «Փաստ-մետրին» տված հարցազրույցում նա նշում է, որ քվեարկության գաղտնիությունն իսկապես պաշտպանված է, և ըստ իր պարզաբանման՝ « Սյուժեում չի ներառված կամ չի նկարահանված կամ տեղադրված, թե ինպես են ընտրողնետը մեզ հարցնում. եթե այս տեխնոլոգիաները գործում են, երբ մենք քվեարկում ենք, արդո՞ք արտացոլում է, թե ով ում օգտին է քվեարկել։ Ես պատասխանեցի, որ նման բան չկա, և որ քվեի գաղտնիությունը պաշտպանված է։ Այդ հատվածը երեւի լրագրողները չեն նկարահանել»։